Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

0
383

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 18-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցրեր:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին , Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,  «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին , Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

 

http://armenpress.am/arm/news/978784/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here