«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

0
402

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-ին մեկնարկած նիստի ընթացքում այն վարող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակիցներին ու ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

http://armenpress.am/arm/news/978782/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here