ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ՝ 18 ՅՈՒՆԻՍ

0
303

18 Յունիս  1890՝  թրքական  իշխանութիւններու հրահանգով  ջարդեր կազմակերպուեցան Կարինի հայկական  թաղամասերուն մէջ:

18 Յունիս  1896՝  ծնաւ  հայ  գրող, խմբագիր եւ կուսակցական գործիչ Վահէ  Հայկը (մահացաւ՝ 1983):

18 Յունիս 1970՝  ծնաւ հայ  ճատրակի  վարպետ  Արսէն  Եղիազարեանը:

18 Յունիս 1987՝  Եւրոպական Խորհուրդը  դատապարտեց  1915-1917  հայկական կոտորածները  եւ բնորոշեց  իբրեւ  ցեղասպանութիւն:

18 Յունիս 2000՝  Փարիզի մէջ գործող  «Ապրիլ 24»  յանձնախումբը, շուրջ  10  հազար  մասնակիցներով  ցոյց կազմակերպեց  Փարիզի  փողոցներուն մէջ, շարժուելով   դէպի   Ծերակոյտի   հրապարակ:

18 Յունիս 2000՝  Տեղի ունեցան  Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային Ժողովի   ընտրութիւնները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here