ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը. Ջան Բոլթոնը՝ Մնացականյանի և Մամեդյարովի հետ նախատեսվող հանդիպումների մասին

0
993

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումներին:

«Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բոլթոնը:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը: ՀՀ ԱԳՆ տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

 

http://armenpress.am/arm/news/978965/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here