«Հայաստանի Հանրապետություն». Կան շփումներ, հանդիպումներ, հետեւաբար խաղաղ կարգավորման օրակարգին վերջակետ դրված չէ

0
916

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ հունիսի 20-ին Վաշինգտոնում կանցկացվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ հերթական հանդիպումը։ Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գեւորգյանը նշել է.

«Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում ձեւավորվել է օրակարգ, որն ըստ էության համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում նաեւ՝ Արցախի Հանրապետության շահերին եւ գերակայություններին։ Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ այս ձեւաչափի շուրջ համախմբված ուժերի ջանքերը միտված են գործընթացը շարունակելուն եւ ավելի խորացնելուն: Փաստն այն է, որ կա շփում, հանդիպումներ, ինչը նշանակում է, որ խաղաղ կարգավորման օրակարգի շուրջ վերջակետ դրված չէ։ Եթե այդ շփումները կամ հաղորդակցման հարթակը ինչ-ինչ առումներով բացակայեին, այդ դեպքում առճակատման ռիսկերը շատ ավելի կբարձրանային։ Ես չեմ ասում, որ ռիսկեր չկան, երբ հանդիպում են, բայց դրանք ավելի նվազ են շփումների համատեքստում»։

http://armenpress.am/arm/news/978945/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here