ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ

0
894

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում կայանալիք  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին տեղի ունեցավ ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում:

http://armenpress.am/arm/news/978943/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here