Դեսպան Մկրտչյանը Frontex-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է ԵՄ տարածքի միգրացիոն խնդիրները

0
217

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 9-ին հանդիպել է Frontex-ի (Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալություն) գործադիր տնօրեն Ֆաբրիս Լեժերիի (Fabrice Leggeri) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ տարածքի միգրացիոն խնդիրները, գործակալության գործունեության ուղղությունները։

Կողմերը հանգամանալից քննարկել են գործակալության և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում գործակալության պատվիրակության Հայաստան կատարած այցի արդյունքներին՝ Ֆաբրիս Լեժերին բարձր է գնահատել հայկական կողմի կատարած աշխատանքը՝ ԵՄ հետ ազատականացված արտոնագրային ռեժիմի համար սահմանված պայմաններին համապատասխանության տեսանկյունից։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտորեն համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող իրավական և գործնական հարցերի շուրջ։

http://armenpress.am/arm/news/981193/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here