Կյանքից հեռացել է ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը

0
785

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում մահացել է քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր,  ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` ցավակցելով նկարչի հարազատներին ու մտերիմներին մեծ կորստի համար:

Ֆրիդ Սողոյանը ծնվել է Լենինականում,  1961  թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրմամբ։

Յուրովի մեկնաբանությամբ է կերտել Ստեփան Շահումյանի, Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ -ում, ԼՂՀ -ում, Սամարղանդում և այլուր, Արևելքի մեծ իմաստասերների արձանները՝ Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում:

Նրա հանրահայտ ստեղծագործություններից են «Նկարչուհին», «Արթիկցի քարհատ բանվոր», «Վաստակավոր երկրաբան Ավետիսյանը», «Կնոջս դիմաքանդակը», «Սամարղանդցի հնագետ Ռ. Սուլեյմանով», «Հորս դիմաքանդակը», «Արարողը», «Արևածագ», «Նեստոր տարեգիրը»:

http://armenpress.am/arm/news/983365/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here