Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը

0
219

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82–րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆոյսբուքի իր էջում այդ մասին գրել է նրա որդին` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը:

Երվանդ Ղազանչյանը ծնվել է  2  Յունիս 1937-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի կուրսը։ Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի ազգային ակադեմիական, Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նա հայտնի դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր։

Երվանդ Ղազանչյանը ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը։

http://armenpress.am/arm/news/983333/