Նախաձեռնարկ Մարմինը Պոլսոյ Պատրիարքի Ընտրութիւնը Դեկտեմբերին Կատարելու Դիմում Պիտի Ներկայացնէ

0
265

Ֆրանսերէնից թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ

Զուիցերիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան, ՄԱԿ-ի Ժընեւեան գրասենեակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Յովհաննիսեանն այցելել է Ազգերի լիկայի գրադարան եւ հրապարակել Փարիզի Հաշտութեան խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետութեան ղեկավար Աւետիս Ահարոնեանի դիմումը ներկայացնող փաստաթուղթը` Հայաստանի Ա. Հանրապետութեան` Ազգերի լիկային անդամակցելու վերաբերեալ:

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի Ժընեւեան գրասենեակում ՀՀ մշտական ներկայացուցչութեան Դիմատետրի էջում հրապարակուած տեղեկութիւնը:

Աղբիւրի համաձայն, ֆրանսերէնով գրուած փաստաթղթում մասնաւորապէս նշուած է.

«Հայաստանի Հանրապետութեան դիմումը` Ազգերի լիկային անդամակցելու մասին

25-ը սեպտեմբերի, 1920 թ.

Պրն. նախագահ,

Նկատի առնելով, որ Սեւրի պայմանագրի ստորագրմամբ Դաշնակից տէրութիւնները վերջնականապէս ճանաչել են Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, իմ կառավարութեան կողմից ինձ տրուած հրահանգների համաձայն, պատիւ ունեմ խնդրելու, որ Հայաստանի պետութիւնն ընդգրկուի Ազգերի լիկա:

Հայաստանը յայտարարում է, որ ընդունում է Ազգերի լիկայի կանոնադրութիւնը:

Խնդրում եմ, պրն. նախագահ, ընդունէք խորին յարգանքներիս հաւաստիքը:

Փարիզի Հաշտութեան խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետութեան ղեկավար`
Աւետիս Ահարոնեան»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here