ՄԻԵԴը Ստացած Է Քոչարեանի Գործով Դատարանի Դիմումը

0
264

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանը հաստատեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի գործի առնչութեամբ Սահմանադրական դատարանի դիմումը ստանալու հանգամանքը: Այս լուրը փոխանցեցին Սահմանադրական դատարանի աշխատակազմէն:

«Երեւան քաղաքի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանի եւ Ռոբերտ Քոչարեանի դիմումների հիման վրայ Սահմանադրական դատարանի կողմից քննութեան ընդունուած գործերով խորհրդատուական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրաւունքների եւրոպական դատարան ներկայացուած դիմումի առնչութեամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի կողմից հաստատուել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպէս նաեւ տեղեկացուել է դիմումի՝ առաջնահերթութեան կարգով քննարկման ենթակայ լինելու մասին», նշուեցաւ հաղորդագրութեան մէջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here