Վարչապետ Փաշինեան Հրապարակային Ելոյթ Պիտի Ունենայ Լոս Անճելըսի Մէջ

0
477

ԵՐԵՒԱՆ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է հետեւեալը.

«  22 Սեպտեմբերին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16։00-ին, բոլորիդ հրաւիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդէս կը գամ ելոյթով:

Վաղուց արդէն պլանաւորում ենք, որ պէտք է անպայման հանդիպում ունենամ ամենահայահոծ քաղաքներից մէկում՝ Լոս Անջելեսում: Մեր բազմաթիւ հայրենակիցներ ակնկալում են, որ պէտք է այցելեմ Լոս Անջելես: Նախորդ տարի, երբ Նիւ Եորքում էի, չկարողացայ այցելել գրաֆիկի եւ ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Եւ ահա այս տարի մեր սպասուած հանդիպումը տեղի կ՛ունենայ 22Սեպտեմբերին, ժամը 16։00-ին, Լոս Անջելեսի Գրանդ Փարկում: Հրաւիրում եմ Լոս Անջելեսի եւ յարակից քաղաքացիների մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր տրամադրուածութիւն եւ ժամանակ կ՛ունենան, հետաքրքրուած կը լինեն այդ հանդիպումով:

Մենք յոյս ունենք, որ կը քննարկենք այն օրակարգը, որի մասին խօսել ենք Ստեփանակերտի հաւաքի ժամանակ, յոյս ունեմ՝ այս օրը լաւ ու ջերմ, հզօր հայկական հաւաք կազմակերպել Լոս Անջելեսում, որը ոմանք արդարացիօրէն անուանում են Սփիւռքի մայրաքաղաք:

Ուզում եմ մէկ անգամ եւս շեշտել, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թաւշեայ յեղափոխութեան աջակցութեան ամենակարեւոր կենտրոններից մէկն էր: Շատ բարձր եմ գնահատում Լոս Անջելեսի մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցութիւնը: Կարծում եմ շատ կարեւոր եւ գոնէ ինձ համար սպասուած հանդիպում է եւ յոյս ունեմ, որ Լոս անջելեսի եւ յարակից քաղաքների մեր հայրենակիցների համար եւս սպասուած հանդիպում է»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here