Արամ Վարդևանյանը պարզաբանել է Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշումը

0
301

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդևանյանը նշեց, որ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը չի նախատեսել որևէ կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես օրինակ ՝ գործառութային անձեռնմխելիության օժտված է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը. Վարդևանյանն ընդգծեց, որ ՍԴ-ն այդ մասով հոդվածը հակասահմանադրական է ճանաչել և անվավեր:

Պաշտպանը նշեց, որ հենց դրանով խախտվել են երկրորդ նախագահի Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքը:

«Այսինքն՝ անձնական ազատության իրավունքը կարող է խախտվել այն դեպքերում , երբ սահմանափակվում է:  Կարծում եմ, տվյալ  դեպքում  նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է»,- ասաց Վարդևանյանը:

Ըստ պաշտպանի՝ Քրեական դատավարության օրենսգրքում չկա ոչ մի նորմ , որը կկարգավորեր նման կարգավիճակով օժտված անձի արդար դատաքննության իրավունքը, երբ խոսքը գնում է խափանման միջոցի մասին:

 

 

 

http://armenpress.am/arm/news/986901/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here