Ամուլսարի հարցով վերջանական որոշում դեռևս չկա. Վլադիմիր Կարապետյան

0
297

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով վերջանական որոշում դեռևս չկա:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր կարապետյանը՝ ավելացնելով, որ հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ:

«Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝  նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ, Կարապետյանն ասաց. «Պատճառն այն է, որ վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ քննարկումները լինեն վերջնական, մենք այդ մասին կհայտարարենք»:

 

http://armenpress.am/arm/news/987010/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here