Վլադիմիր Կարապետյանը Քոչարյանի գործով ՍԴ որոշման մեկնաբանությունը թողնում է իրավաբաններին

0
297

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումն ունի որոշակի յուրահատկություններ և իրավաբաններն ավելի ճիշտ մեկնաբանություններ կտան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Ինձ շատ դժվար է մեկնաբանել ՍԴ որոշումը՝ լինելով գործադիրում: Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը, կարծում եմ՝ իրավաբաններն ավելի ճիշտ և լավ մեկնաբանություններ կտան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին, թե ՍԴ որոշումը կառավարությունում քննարկվե՞լ է ՝ վարչապետի մամուլի քարտուղարն ասաց. «Կառավարությունն ի՞նչ պետք է անի: Եթե ՍԴ որոշումը վերաբերեր գործադիրին՝ ես կհասկանայի հարցը: Իրավաբանները վստահ եմ՝ մեկնաբանություններ անում են»:

Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ դրանք ընթացքի մեջ են և առաջիկայում համապատասխան կոնցեպտուալ փաստաթղթերը կհրապարակվեն:

 

http://armenpress.am/arm/news/987022/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here