Բրիտանական կառավարությունը կրկին խորհրդարանին կառաջարկի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել

0
301
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը  9 սեպտեմբերին վերստին Միացյալ Թագավորության խորհրդարանին առաջարկ կներկայացնի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  5 սեպտեմբերին հայտարարել Է Համայնքների պալատի առաջնորդ, բրիտանական խորհրդարանի ստորին պալատում կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ Ջեյկոբ Ռիս-Մոգը՝ ելույթ ունենալով պատգամավորների առջեւ:
«Օրակարգը, որի վրա մենք կաշխատենք   9 սեպտեմբերին, ներառելու Է… խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկության քննարկումը»,-ասել Է նա:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները  4 սեպտեմբերի  երեկոյան, ինչպես եւ սպասվում Էր, չպաշտպանեցին  15 հոկտեմբերին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը: Որպեսզի առաջարկությունը հավանության արժանանար Ջոնսոնին անհրաժեշտ Էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը: Արդյունքում նա հավաքեց սոսկ 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում Էր:
Մինչդեռ օրինագիծը, որը վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը կպարտավորեցնի Եվրամիության կազմից երկրի դուրս գալը հետաձգել երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի  31 հունվարը, կարող Է խորհրդարանական հավանության ամբողջ ընթացակարգն անցել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին: Հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի տվյալներով՝ լույս հինգշաբթի գիշերը կառավարությունը հետ Է կանչել օրինագծի քննարկման իր առարկությունները, ինչը նշանակում Է, որ օրենսդիր մարմնի վերին պալատում՝ Լորդերի պալատում, օրինագծի շուրջ լսումները կավարտվեն  5 սեպտեմբերին՝ տեղական ժամանակով ժամը մինչեւ 17:00-ն, ինչից հետո այն կվերադառնա՝ ստանալու Համայնքների պալատի վերջնական հավանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/987071/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here