Մենք արեցինք ամեն ինչ. Արամ Հայրապետյան

0
299

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարպասապահ Արամ Հայրապետյանը Իտալիայի հավաքականի առավել բարձրակարգ թիմ է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նախ շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար: «Դժվար է խաղալ 10 ֆուտբոլիստով: Մենք արեցինք ամեն ինչ, ինչին ընդունակ ենք: Մրցակիցն Իտալիան էր, որն իր կարգն ունի: Գուցե ևս խաղի ընթացքը փոխեց Կարապետյանի կարմիր քարտ, բայց մինչ այդ մենք վերահսկողություն ունեինք խաղում»,-ասաց Հայրապետյանը

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունելով Իտալիային պարտվեց 1:3 հաշվով: Հայաստանը Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի  8 սեպտեմբերին՝ հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: Այդ խաղը կմեկնարկի 17:00-ին:

http://armenpress.am/arm/news/987086/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here