Արժանի հաղթեցինք. Արտակ Գրիգորյան

0
259

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանի Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տարած հաղթանակն արժանի է համարում:

«Բարձր տրամադրություն ունենք և հույս ունենք, որ մեր խաղը դուր եկավ երկրպագուներին: Մենք ապացուցեցինք, որ արժանի էինք այս հաղթանակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա: Գրիգորյանի խոսքով՝ փոխարինման դուրս գալու առաջադրանք էր ստացել վերահսկելու կենտրոնական գիծը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի  12 հոկտեմբերին՝ արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ  15 հոկտեմբերին՝ Ֆինլանդիայի հետ:

 

http://armenpress.am/arm/news/987300/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here