Տղաներն անմնացորդ նվիրեցին խաղին. Գյուլբուդաղյանց

0
253

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տոնած հաղթանակը կապում է անմնացորդ նվիրված խաղի հետ:

«Շատ ուրախ եմ, որ տղաների այս նվիրվածությունը, աշխատանքը, ցանկությունը և ժողովրդի հույսը արդարացվեց: Տղաներն անմնացորդ նվիրվեցին և  խաղացին մեկը մյուսի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը:

Գյուլբուդաղյանցը շեշտեց, որ երկրորդ կեսում հատուկ շեշտադրված էր հեռահար հարված կատարելը դեպի մրցակցի դարպասը: «Հենց նմանատիպ խաղերում է, որ պետք է ցույց տանք մեր բնավորությունը: Մենք փորձելու ենք առավել լավացնել այն մարտավարությունը, որով գործում ենք հիմա»,-շեշտեց նա:

Մասնագետի խոսքով՝ այս խաղում մեծ աշխատանք տարավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով շատ լավ էր գործում:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

 

http://armenpress.am/arm/news/987297/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here