ԱԺ. ընդունվեց ՀՀ-ի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագիծը

0
227

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական համագործակցության մասին ՀՀ և Լիբանանի Հանրապետության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը, կարևորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշեց, որ Հայաստանը Լիբանանի հետ համագործակցության հեռանկարային մի շարք ծրագրեր ունի, իսկ նախագծի ընդունումը առկա կապերն ու շփումներն առավել առարկայական դարձնելու հնարավորություն կտա:

http://armenpress.am/arm/news/987475/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here