ՌԴ դեսպանը խոսել է Պուտինի՝ Երևան այցի մասին

0
221

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է, և ակնկալվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 11 սեպտեմբերին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ համապատասխանում են արդյոք իրականությանը լուրերը, թե Պուտինը կարող է հրաժարվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելուց: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Երևանում համատեղ որոշման արդյունք է»,- ընդգծեց Կոպիրկինը:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կմեկնարկի  1 հոկտեմբերին, որին ակնկալվում է, որ կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարները: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝   6 դեկտեմբերի 2018-ի նիստին, որին մասնակցել են անդամ բոլոր երկրների ղեկավարները, որոշում է կայացվել 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցել Հայաստանին:

http://armenpress.am/arm/news/987665/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here