Դադարեցվեցին Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները

0
204

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի 12 սեպտեմբերի  նիստի սկզբում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը, և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով, այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին»,- ասաց Գրիգորյանը:

 30 Օգոստոսին Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին՝ վստահեցնելով, որ որոշումը բացառապես իրենն է ու պարտադրված չէ որևէ մեկի կողմից:

http://armenpress.am/arm/news/987743/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here