Էրդողանը միջնորդական առաջարկ է արել Ռոհանիին

0
766

Նաիրի Հոխիկյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իրանին առաջարկել է միջնորդական առաքելություն ստանձնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Էրդողանը հայտարարել է. որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ հարաբերություններ ունի և կարող է հարթել անգամ աշխարհաքաղաքական խոր հակասություններ: «Ես և նախագահ Թրամփը շատ թափանցիկ ու բաց ենք միմյանց նկատմամբ: Մենք հատուկ վստահություն ունենք իրար նկատմամբ, ինչը հնարավոր է օգտագործել նաև իրանական խնդրի դեպքում: Ես դա առաջարկեցի նախագահ Ռոհանիին: Նա լռեց»,- ասել է Էրդողանը ԱԶԿ կուսակցության նիստում՝ նշելով, որ առաջիկայում ևս մեկ անգամ այդ մասին առաջարկ կանի Իրանի նախագահին: Իրանական կողմից այս առումով որևէ արձագանք չկա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here