Կայացել է Հրայր Ճէպէճեանի «Սփյուռքահայ կեանքեր՝ ինչպէս որ տեսայ» գրքի շնորհանդեսը

0
346

Այսօր՝  30 սեպտեմբերին, Արցախի պետական համալսարանում կայացել է Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, նշանավոր հայագետ, աստվածաբան, գրականագետ, հասարակական գործիչԴոկտոր Հրայր Ճէպէճեանի «Սփյուռքահայ կեանքեր՝ ինչպէս որ տեսայ» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը բացել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ սփյուռքահայ կյանքն ամփոփող գիրքը նաեւ հեղինակի հայրենասիրական գործունեությունն է ներկայացնում:

«Համոզված եմ, որ սա մեր վերջին հանդիպումը չի լինելու, որովհետեւ մենք գործ ունենք մեծ հայրենասերի հետ, ով իր առաքելությամբ առաջին հերթին մեծ հայ է, այնուհետեւ՝ գիտնական, աստվածաբան եւ գրականագետ» , – հավելել է նա:

Քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանի խոսքով՝ Հրայր Ճէպէճեանը «Ազդակ»-ի մշտական եւ պահանջված հեղինակներից է, եւ նրա գրքի նոթերը հրապարակվել են «Ազդակ»-ում՝ արժանանալով ընթերցողների ուշադրությանը:

«Հրայր Ճէպէճեանը անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված հայոց ցեղասպանությունը վերապրած տարագիր հայ ընտանիքի ժառանգ է, երրորդ սերնդի ներկայացուցիչը: Նա իր բեղուն գործունեության շնորհիվ մոտիկից ճանաչել է աշխարհի հայ գաղութներն ու իր ապրածի ու տեսածի անմիջական տպավորություներն ու վերլուծություններն ամփոփել գրքում» , – հավելել է նա:

ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանն ասել է, որ գրքի առանցքում սփյուռքահայ մարդու կյանքն է՝ հագեցածգրողի խոհերով ու տագնապներով, կարոտի ու նահաջի երգերով, նահաջի դեմ պատնեշների որոնումներով:

Ըստ նրա՝ գիրքը ազգային եւ  համամարդկային արժեքների պահպանման կենսափիլիսոփայություն է, որը հավասարապես հոգեհարազատ է հայ եւ օտարազգի ընթերցողներին:

Հրայր Ճէպէճեանը նշել է, որ այս այցելությունները նպաստում են միմյանց հետ ավելի սերտ  համագործակցելուն եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործին:

«Ես ամենուր ապրում եմ ցեղասպանության արհավիրքը, ցավն ու դժբախտությունը: Սփյուռքը ցեղասպանության արդյունքն է: Աշխարհում շատ կան հայեր, եւ  ես շատ եմ ցանկանում ամեն տեղ հայկական իրականություն տեսնել:

Շատ ոգեւորված եմ եւ տպավորված եմ՝ մեծ թվով ուսանողներ տեսնելով այստեղ: Մենք ունենք բազում խնդիրներ, սակայն Հայաստանի իրավիճակով չպետք է մտահոգվել, որովհետեւ ունենք երիտասարդ ուժ, որն ունի միտք՝ իր ամողջական հասկացողությամբ: Այդ միտքն էլպետք է պահի եւ առաջնորդիմեր երկիրը: Երբ նայում եմ նրանց աչքերին,  ես տեսնում եմ այդ նույն միտքը: Ուրախ եւ քաջալերված եմ ձեր ներկայությամբ»,- հավելել է նա:

«Ապառաժ»-ի այն հարցին, թե հերոսական գաղութներում ապրող հայերն ինչի շնորհիվ են կարողանում ամուր կառչել ազգային արմատներին եւ պայքարել հայերենի ցեղասպանության դեմու հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման համար, գրողը պատասխանել է.

«Հայապահպանության գործում մեծ դեր ունեն ազգային կառույցները, որոնք հայ ժողովրդի ազգային ինքնության դիմագիծը պահպանողնեն: Տնտեսական մեծ ճգնաժամի մեջ մեզ պարտադրում են մեր ազգային հաստատությունները վերադասավորել: Սփյուռքյան իրականության մեջ այս հարցում մենք պետք է ավելի զգուշավոր լինենք: Բոլորս երազում ենք վերադառնալ հայրենիք, սակայն հայկական գաղութներ ըպետք է շարունակեն ապրել եւ ընդլայնել իրենց տարածքները:

Ինչ վերաբերում է հայերենի ցեղասպանության դեմ պայքարին, ասեմ, որ շատ կարեւոր է մեր պատմությունը բոլոր սերունդներին հաղորդելը: Մենք չպետք է մոռանանք, որ կան հայեր, ովքեր հայոց ցեղասպանության մասին չեն լսել եւ հենց պետք է ծանոթացնենք մեր պատմությանը:

«Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը մեր պահանջատիրության խոսուն վկան է, որը պետք է ամուր պահել եւ երբեք չհուսահատվել», – հավելել է նա:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here