Եվրոպայի Հայերի Համագումար

0
240

Մամլո հաղորդագրություն 4 հոկտեմբեր 2019

 Հանդիպում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար՝ պր. Զարեհ Սինանյանի հետ:

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում հանդիպում ունեցավ գլխավոր հանձնակատարի՝ պր. Զարեհ Սինանյանի հետ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի գործերի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ պր. Կարեն Ավանեսյանը, որի հետ ԵՀՀ-ի կապը միշտ եղել է շարունակական:

Պր. Հակոբյանը գլխավոր հանձնակատարին հանձնեց նաեւ համագումարի մշակած հայեցակարգի նախագիծը, ինչպես նաեւ Եվրոպայի հայության կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ վերջին 40 տարիներում  տեղի ունեցած դրվագներից:

Հանդիպման ընթացքում Եվրոպայի հայերի համագումարի՝ անցյալի գործունեության, ինչպես նաեւ գալիք նպատակների եւ ծրագրերի մասին համառոտ տեղեկատվություն փոխանցվեց գլխավոր հանձնակատարին:

Թավշյա հեղափոխության ոգուն համահունչ, հատկապես անդրադարձ եղավ համահայկական եւ Եվրոպայի պարագայում համաեվրոպական  հայկական նոր ներկայացուցչական կառույցների ստեղծման անհրաժեշտության հարցը:

Ավելացնենք, որ նույն թեմայով դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին ԵՀՀ-ի նախաձեռնությամբ Գերմանիայում տեղի էր ունեցել խորհրդակցական առաջին կոնֆերանսը:

Հանդիպման ընթացքում պր. Հակոբյանը տեղեկացրեց նաեւ  մոտ ապագայում տեղի ունենալիք երկրորդ, ավելի լայնածավալ կոնֆերանսի մասին, որի հիմնական թեման լինելու է համաեվրոպական հայկական ներկայացուցչական կառույցի ստեղծման ուղիների քննարկումը եւ իրականացման ընթացակարգը: Նշվեց նաեւ այս գործում գլխավոր հանձնակատարի անմիջական, ինչպես նաեւ գրասենյակի սերտ գործակցության եւ աջակցության անհրաժեշտությունը:

Պր. Սինանյանը հայտնելով իր գոհունակությունը եւ աջակցության պատրաստակամությունը՝ հորդորեց, հստակեցնել կոնֆերանսի թեմաները  եւ գրասենյակի հետ կապը շարունակել եւ  գործերի ընթացքի եւ զարգացման մասին տեղեկացնել:

Լրատվական կենտրոն

Եվրոպայի հայերի համագումար

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here