Լիբանանի իշխանությունները թաթախված են կոռուպցիայի մեջ, բայց մարդկանց պայքարը վերափոխվել է այլ պահանջի. լիբանանահայ վերլուծաբան

0
262

Լիբանանում հոկտեմբերի կեսից սկսված հակակառավարական ցույցերը շարունակվում են մեծ թափով, չնայած վարչապետ Հարիրին հրաժարական է տվել: Ցուցարարները պահանջում են ամբողջ կառավարության հրաժարականը, նաև կատարել երկրի կառավարման արմատական փոփոխություններ, վերացնել նախարարական պորտֆելների հանձման կրոնական սկզբունքը:

Լիբանանյան ճգնաժամի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար SHANTNEWS,am-ը զրուցել է լիբանանահայ վերլուծաբան Ահարոն Շըխրտըմյանի հետ: Նրա խոսքերով՝ այդ երկրի իշխանությունները տասնամյակներ շարունակ աչք են փակել կոռուպցիայի վրա, անգամ իրենք են զբաղվել համակարգային կոռուպցիայով, ինչի հետևանքով Լիբանանի արտաքին պարտքը հասել է 100 մլրդ դոլարի:

Միևնույն ժամանակ, ըստ Ահարոն Շխրտըմյանի, այն պահանջները, որոնք ի սկզբանե ներկայացնում էր լիբանանյան հասարակությունը, օրերի ընթացքում վերափոխվեց այլ պահանջների, որոնք արդեն կապ չունեն սոցիալականի հետ: Դրանք լիբանանահայ վերլուծաբանը համարում է քաղաքական՝ կապված Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ֆինանսական հոսքի հետ:

Շեքերդեմյանի խոսքերով՝ հիմա փորձ է արվում Լիբանանի քաղաքական կյանքից հեռացնել «Հզբոլլահ» կուսակցությանը, որի հովանավորը Իրանն է՝ այդկերպ տարածաշրջանում թուլացնելով նաև Իրանի դիրքերը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here