Կողմերը որևէ կոնկրետ փաստաթուղթ չեն բանակցում. Աննա Նաղդալյանը՝ Մամեդյարովի հայտարությունների մասին

0
2975

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ կոնկրետ փաստաթուղթ կողմերը չեն բանակցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՝ ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցին այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝  անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին.

Ազատություն ռ/կ. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել: Արդյո՞ք ինչ է փոխվել: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև քննարկվող փաստաթղթերի մասին: Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը:

Աննա Նաղդալյան. Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների:

Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ:

 

 

http://armenpress.am/arm/news/994953/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here