«Լոյս, Ստուեր, Խաւար» Ժապաւէնը՝ Հայաստանի Կոյրերու Միաւորման Երգչախումբին Մասին

0
1589

ԵՐԵՒԱՆ, «Սիվիլնեթ».- «Սիվիլնեթ»ի վաւերագրական ժապաւէններու պատասխանատու Յակոբ Մանուկեան գրած է «Լոյս, Ստուեր, Խաւար» վաւերագրական ժապաւէնին մասին, որուն նիւթը Հայաստանի կոյրերու միաւորման երգչախումբն է, որ կազմուած է խորհրդային տարիներուն եւ շարունակած է գոյութիւն ունենալ անկախ Հայաստանի ընկերային ծանր պայմաններուն մէջ: Յակոբ Մանուկեան «Լոյս, ստուեր, խաւար» վաւերագրական ժապաւէնին բեմադրիչն է։

1976-էն ի վեր երգչախումբի անդամներուն շուրջ 70 տոկոսը կոյր երգիչներ են:

«2018-ին Հայաստանի թաւշեայ յեղափոխութիւնը նրանց մօտ նոր յոյսեր ու սպասումներ է արթնացրել՝ աւելի մեծ աջակցութեան եւ աւելի լաւ պայմանների համար: Սակայն այսօր երգչախմբի ճակատագիրը մնում է անորոշ», գրած է Յակոբ Մանուկեան։

Ըստ անոր՝ կոյրերու երգչախումբին մասին ժապաւէն պատրաստելու գաղափարը ծագած է անոնց մասին պատմող լուսանկարչական ցուցահանդէսէն ետք։

«Հետաքրքիր էր, որ 1976-ից գործող իւրահատուկ այդ երգչախումբը քիչ յայտնի է Հայաստանում, շատերը նոյնիսկ չէին լսել նրա գոյութեան մասին։ Դա ինձ համար տարօրինակ էր, քանի որ բազում տարիների պատմութիւն ունեցող կոյրերի երգչախումբը իւրայատուկ երեւոյթ է։ Սկզբում ծրագրում էինք երկարատեւ նկարահանումների միջոցով բացայայտել կոյրերի հետ աշխատելու իւրօրինակութիւնը, տեխնիկան, ինչպէս նաեւ խմբի պատմութիւնը:

«Առաջին փորձի նկարահանումից յետոյ պարզեցինք, որ խումբը ձմրանը աշխատելու հնարաւորութիւն չունի, քանի որ դահլիճը չի ջեռուցւում։ Ամէն տարի նրանք չորս-հինգ ամսով ստիպուած են լինում դադարեցնել փորձերը: Ընդհանրապէս, խումբն ունէր սոցիալական (ընկերային-Խմբ.) բազմաթիւ խնդիրներ, եւ մենք հասկացանք, որ ֆիլմը պէտք է պատմի հէնց այդ խնդիրների մասին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here