«Հայաստան Տեսանելի Ժամանակահատուածի Համեմատ Ձեռք Է Բերել Աննախադէպ Քանակի Սպառազինութիւն». Փաշինեան

0
365
Head of 'Elq' faction, MP Nikol Pashinyan met the members of the Republican Party of Armenia (RPA) parliamentary faction at the RA National Assembly

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան պաշտպանական պիւտճէն 2018-էն ի վեր աւելցած է 66 միլիառ դրամով:

6 Դեկտեմբերին, Հայաստանի Ազգային ժողովին մէջ այս մասին յայտնեց Նիկոլ Փաշինեան՝ անդրադառնալով «Հայաստանի 2020թ. պետական պիւտճէի մասին» օրէնքի նախագիծի քննարկումներուն:

«Սա այն թեման է, որի մասին հասկանալիօրէն չենք կարող շատ բան խօսել, բայց ուզում եմ ասել, որ 2018թ.ից վեր՝ ներառեալ 2020թ. բիւջէն, մենք 66 մլրդ. դրամով աւելացրել ենք պաշտպանական բիւջէն, դա մօտաւորապէս 28 տոկոս է կազմում: Բայց ուզում եմ մէկ նախադասութիւն ասել դժուարութեամբ՝ կարող էք հաւաստիանալ, որ 2018թ. Մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատուածի համեմատ աննախադէպ քանակի զէնք, զինամթերք, սպառազինութիւն։ Հայաստանի կառավարութիւնը յստակ շարունակելու է այդ քաղաքականութիւնը տարածաշրջանում ռազմական հաւասարակշռութիւնը վերականգնելու ուղղութեամբ: Ուզում եմ ասել, որ այդ առումով արդէն իսկ լրջագոյն քայլեր ձեռնարկուել են», դիտել տուաւ Փաշինեան:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here