«Մեծ Աշխատանք Ունենք Անելու Մեր Ազգային Իղձերին Հասնելու Ճանապարհին». Գարեգին Բ.

0
440

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ամենայն հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը ողջունեց 12 Դեկտեմբերին Միացեալ Նահանգներու Ծերակոյտին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման բանաձեւին ընդունումը:

«Գոհունակութեամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարեւորագոյն հանգրուան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարութեան վերականգնման պայքարում:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին եւ բանաձեւը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցուածքը դրսեւորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանութեան ծանր հետեւանքների յաղթահարման՝ բացելով մեր պահանջատիրութեան պատմական նոր էջը:

«Մենք ողջունում ենք նաեւ ազգային բոլոր մեր հաստատութիւնների եւ նուիրեալ անհատների տասնամեակների ազգանուէր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղութեամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու յանձնառութիւնը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին:

«Մեր աղօթքն է, որ Աստուած խաղաղութեան մէջ պահի համայն մարդկութեան կեանքը՝ զերծ Հայոց Ցեղսպանութեան նման ողբերգութիւններից ու արհաւիրքներից՝ յանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի», յայտնեց Գարեգին Բ. կաթողիկոսը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here