Ատրպէյճանցի Երգիչը Մերժած Է Հայ Երգչուհիին Հետ Ելոյթ Ունենալ

0
1721

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ատրպէյճանցի երգիչ Եուսիֆ Էյվազով «քաղաքական նկատառումներով» մերժած է ելոյթ ունենալ հայ սոփրանօ Ռուզան Մանթաշեանի հետ: Անոնց համերգը ծրագրուած էր իրականացնել 7 Փետրուարին, Տրեստընի օփերայի սրահին մէջ: Այս մասին գրառում մը կատարած է աշխարհահռչակ օփերային երգչուհի Յասմիկ Պապեան՝ նշելով. «Ո՞ւր ենք հասել… ազգութեամբ ադրբեջանցի, սոպրանօ Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Եուսիֆ Էյվազովը, հրաժարուել է Փետրուարի 7ին հանդէս գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշեանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Բազմիցս եմ երգել յիշեալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երեւոյթ: Պատրաստւում եմ բողոքի ձայն բարձրացնել»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here