ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ. «ԱՐԵՎԵԼՔԻ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄՈՌԱՑՎԱԾՆԵՐԸ»

0
2322

ԱԶԳ- Ֆրանսիական հայտնի «Ռոշե» (Rocher) հրատարակչությունը լույս է ընծայել ֆրանսահայ երիտասարդ եւ արդեն հայտնի լրագրող եւ արաբագետ Տիգրան Եկավյանի վերոհիշյալ վերնագրով աշխատությունը, որը նվիրված է Մերձավոր Արեւելքի ու հատկապես Սիրիա-Լիբանան-Իրաք-Կիլիկիա (Թուրքիա) տարածաշրջանի քրիստոնյա բնիկՙ հայ, ասորի, ղպտի եւ արաբ ազգաբնակչության պատմության հոլովույթին եւ ներկայիս դիմագրաված ցնցումներին, այդ հարցում չմոռանալով եվրոպական պետությունների եւ հատկապես Ֆրանսիայի կողմից նրանց թողլքումը, չանտեսելով քրդական գործոնի դերակատարությունը նաեւ։ Այժմեական, բայց համաշխարհային հանրության կողմից անտեսված թեմաներ է շոշափում նորընծա այս աշխատությունը, որի հայերեն թարգմանությունը, կարծում ենք, խիստ պիտանի կլինի մեր ուսումնասիրողների համար։

227 էջանոց իր աշխատությունը հեղինակը ձոնել է հորըՙ հայ գրահրատարակչության ասպարեզում մեծ ավանդ ունեցող լեզվաբան եւ բանասեր, ծնունդով հալեպցի, դոկտ. Զավեն Եկավյանին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here