«Ապրիլի 5ին Յեղափոխութեանն Ասում Ենք՝ Այո՛». Հայաստանի Վարչապետին Արձագանգը Նախագահի Որոշումին

0
267

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան արձագանգեց Հայաստանի նախագահին կողմէ սահմանադրական հանրաքուէին վերաբերեալ որոշման՝ գրառում կատարելով «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ։

«Հանրապետութեան նախագահը ստորագրեց 5 Ապրիլին Հանրաքուէ նշանակելու մասին հրամանագիրը:   5 Ապրիլին յեղափոխութեանն ասում ենք՝ այո՛, ազատութեանը ասում ենք՝ այո՛, ապագային ասում ենք՝ այո՛ եւ կոռուպցիոներների (զեղծարարներուն-Խմբ.) վրայ շրխկացնում ենք դուռը», յայտնեց Նիկոլ Փաշինեան:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան նաեւ արտասահման բնակողները, որոնք չկրցան մասնակցիլ 2018-ի ժողովրդային յեղափոխութեան, յորդորեց մասնակցիլ  5 Ապրիլին տեղի ունենալիք սահմանադրութեան փոփոխութիւններու հանրաքուէին։ Ան խորհուրդ տուաւ օդանաւային տոմս ապահովելու եւ մասնակցելու հանրաքուէին։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here