Հայաստանի Քաղաքացիներուն Մուտքը Հայաստան՝ Առանց Սահմանափակումներու

0
259

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- 16 մարտէն 14 Ապրիլ, Հայաստանի Հանրապետութեան մէջ արտակարգ դրութեամբ պայմանաւորուած՝ կը սահմանափակուի Հայաստան մուտքը այն օտարներուն, որոնք կու գան պսակաձեւ ժահրի լայն տարածում ունեցող երկիրներէն։

Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը 22 մարտին հրապարակեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ կը նշուի, որ

Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներուն եւ անոնց ընտանիքներու անդամներուն, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան մէջ օրինական հիմքով բնակելու իրաւունք ունեցող անձերուն մուտքը Հայաստանի Հանրապետութեան տարածք կը թոյլատրուի առանց սահմանափակումներու:

«Հայաստանի քաղաքացիները չեն կարողանայ լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառութեամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակէտերում Հայաստանի քաղաքացիները եւ օտարերկրացիները անցնելու են ինտենսիւ (խիստ-Խմբ.) զննման ընթացակարգեր, եւ համապատասխան համախտանիշների յայտնաբերման պարագայում տուեալ անձի/անձանց նկատմամբ կիրառուելու հոսպիտալացում (տեղափոխում  հիւանդանոց) , մեկուսացում (ինքնամեկուսացում) եւ/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Պսակաձեւ  ժահրի համաճարակի բարձր ռիսկային (վտանգի-Խմբ.) գօտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառուելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ յատուկ նախատեսուած արգելափակման  կարգեր», կը նշուի հաղորդագրութեան մէջ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here