Հայոց ցեղասպանության տարելիցի «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու

0
590

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նույնպես «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք հնարավոր է, որ «Հիշում ենք և պահանջում» կարգախոսի «պահանջում» հատվածը հանվի։

«Մեր աշխատանքային խմբով ամենօրյա ռեժիմով քննարկումներ ենք կազմակերպում միջոցառման կազմակերպչական և բովանդակային աշխատանքների վերաբերյալ։ Քննարկում է տեղի ունեցել նաև կարգախոսի հետ կապված։ Որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Կարծում ենք, որ նման փոփոխության համար ավելի առանցքային և խորը քննարկումներ պետք է լինեն», – ասաց նա։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ սա համահայկական կարգախոս է, ընդունվել է համահայկական հռչակարգի միջոցով, և դրա փոփոխման շուրջ որոշումը ևս պիտի լինի նույն ձևաչափի շրջանակներում։

Լիլիթ Դեմուրյան

https://armenpress.am/arm/news/1012946.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here