Մահացել է Ռուբեն Շուգարյանը

0
528
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58 տարեկանում ապրիլի 21-ին կյանքից հեռացել է Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է դիվանագետի որդին՝ Նարեկ Շուգուրյանը։
«Խոր վշտով տեղեկացնում ենք, որ սիրված հայրը և ամուսինը, դեսպան Ռուբեն Շուգարյանը, մահացել է այսօր առավոտյան Բոստոնում, Մասաչուսեթս նահանգում, անցյալ շաբաթ տարած ինսուլտից հետո»,- գրել է Նարեկը։
Շուգարյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում։
1980-1985թթ․ նա սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, ռուսաց լեզու և անգլերեն, անգլիական, ռուս և ամերիկյան գրականություն։ 1985-1989թթ․ սովորել է  Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։
Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։
1993-1999թթ․ Ռուբեն Շուգարյանը եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև 1999-2005թթ․  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)։
Նա ԱՄՆ է տեղափոխվել 2008 թվականին՝ դիվանագիտական ծառայությունից ազատվելուց հետո։

https://armenpress.am/arm/news/1012934.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here