Նահատակները պատգամում են…

0
987

Ցեղասպանության 105–ամյակը ոգեկոչում ենք կորոնավիրուսի թելադրած անսովոր համաճարակային պայմաններում:

Աշխարհը մխրճված է այս նոր պատուհասի դեմ մահու եւ կենաց պայքարի մեջ: Այսօր բոլորը միմյանց օգնության ու կարեկցանքի կարիքը ունեն, այնպես ինչպես, որ 105 տարի առաջ մեր նահատակվող ժողովուրդը  կարիք ուներ աշխարհի օգնության եւ… սակայն ոչ ոք, ոչ մի մեծ ու փոքր տերություն չլսեց մեր նահատակների աղաղակող կանչը, չեկավ մեզ օգնության, ձեռք չմեկնեց մեզ, այլ ընդհակառակը մեծ տերությունների հանցավոր լռության ներքո երիտթուրքերը գործի դրին իրենց մանրակրկիտ մշակած ցեղասպանական ծրագիրը:

Հայ ժողովուրդը ունեցավ մեկ ու կես միլիոն նահատակ, հարյուր հազարավորներ բռնեցին գաղթի ճանապարհը եւ մեր պատմական հայրենիքը մնաց ցեղասպան թուրքի ճանկերի մեջ գերի ու դեռ շարունակվում է մնալ այդպես…

105 տարի է անցել այդ չարագույժ ժամանակներից, աշխարհում շատ բան է փոխվել, շատ բան էլ մնացել է նույնը, նույնն է մնացել ու դեռ չլուծված նաեւ մեր պահանջները եւ ակնկալիքները մարդկությունից ու աշխարհից:

Ցեղասպանության ծանր բեռան տակ կքած հայության բեկորները աշխարհով մեկ ցրված՝  գոյատեւման պայքար մղեցին ապրելու համար…
Առաջին հիսուն տարիների ընթացքում  անզորությունից հաճախ լռել ենք, երբեմն բռնկվել, տարերային պայքարի ելել, պատժել Թալաթներին ու մյուս ոճրագործներին…  ողբացել ենք  մեր 1,5 միլիոն նահատակներին, կրել ենք պատմական հայրենիքի կորստյան ու հայրենազրկության դարերի ծանր բեռը:

Ցեղասպանությունից հետո առաջին այս հիսուն տարիների  լռության  ու քաղաքական թմբիրից  հայությունը մտավ երկրորդ հիսնամյակ՝ այս անգամ ուխտելով վրեժ լուծել պատմությունից եւ իր կորցրածը հետ վերադարձնել…

Եվ այսօր 105 տարուց հետո հայրենանվեր ու անձնազոհ զավակների նահատակությունների գնով, մտավորականների, իրավաբանների, պատմաբանների աշխատանքների եւ ուսումնասիրությունների շնորհիվ, քաղաքական գործիչների ու բազմաբնույթ կառույցների անխոնջ ջանքերի արդյունքում, աշխարհի կողմից «մոռացված ցեղասպանություն»–ը դարձավ անմոռաց կենդանի պատմություն բոլորի համար: Եվ այսպիսով իրավամբ  2019 թվականին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ  ԱՄՆ–ի երկու պալատների անվերապահ բանաձեւերով  ավարտին հասավ միջազգայնորեն  ճանաչման եւ դատապարտման այս առաջին փուլը:

Թեպետ Թուրքական իշխանությունները շարունակելով իրենց նախորդների ցեղասպանական վարդապետությունը, որդեգրել են ժխտողական քաղաքականություն, սակայն դա էլ ժամանակավոր  է, կամա թե ակամա Թուրքիան կառերեսվի իր պատմության հետ եւ կհասնի զղջման եւ հատուցման պահը:

Այս տարի մեր նահատակների հիշատակը նշում ենք առանց նախկինի պես հազարավոր միջոցառումների, հավաքների, բողոքների եւ ցույցերի: Այս անգամ ապրիլի 24–ի արեւածագից չեն

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here