Կանթեղս Հայոց…

0
222

ԱՆԱՀԻՏ ՇԱՀԻՆՅԱՆ

 Մեզ համար պահած երեք իղձ ունեմ,

Իմ Արարատս տեսնեմ մոտիկից,

Անիս ու Վանս գնամ ես հասնեմ,

Փարվեմ հողերին մեռած պապերիս…


Մեզ համար երկու նպատակ ունեմ,

Առնեմ վրեժը անմեղ զոհերիս,

Եռաբլուրում՝ գլուխ խոնարհեմ,

Որ ետ ենք բերել հողերը ազգիս…


Եւ մի երազանք սրտումս պահած՝

Թող խաղաղ լինի հայոց երկիրս,

Կանթեղը՝ միշտ վառ,

Դրոշս ծածանվի,

Ու աղավնին էլ՝ միշտ լավ լուր բերի…

24 Ապրիլ 2020

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here