Արտահերթ նիստ

0
93

ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,
երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար
Հայրապետյանի որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի
հանձնաժողովի արտահերթ նիստ:
Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած
իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի
նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին
տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը
հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ
թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման,
ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան
կապերի և հովանավորչության միջոցով:
ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու
նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը:


Լավագույն բարեմաղթանքներով
Best regards
С уважением

Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here