Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել․ Արցախի նախագահը հակադարձել է Ալիևին

0
422

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունը վայել չէ քաղաքական գործչին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում  ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նա հայտարարել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել: Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Կամ ասում եք՝ «մեր հին քաղաք Իրևանը տվել եմ Հայաստանին», դա չի կարելի ներել, դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի  համար։ Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ»,- ասաց Հարությունյանը։

ԱՀ նախագահը նշեց, որ Արցախը պատրաստ է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցի տրամաբանական լուծմանը:

«Այն հայտարարությունները, որ դու արել ես, թե միայն փուլային տարբերակն է, ասեմ հետևյալը՝ իհարկե փուլային կարելի է լուծել, սակայն մի տարբերակով, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-հայտարարեց Հարությունյանը:

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ իր ճառում դարձյալ նշել է իբր վերականգնելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

https://armenpress.am/arm/news/1016766.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here