Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսություն մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին

0
354

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտութան բանակցային գործընթացում արմատական տեղաշարժեր չկան։ Այդ մասին իր ամենշաբաթյա բրիֆինգում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հանդես ենք գալիս այդ ձգձգվող, երկարատև ճգնաժամի բանակցային ճանապարհով քաղաքական լուծման օգտին։ Եվ կանենք հնարավորը, որպես հարևան պետություն, որպես երկիր, որին միավորում է երկարատև բարեկամության, փոխգործակցության և համագործակցության պատմությունը այդ երկրների հետ, որպեսզի բերենք մեր կառուցողական ներդրումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է Ռուսաստանի դերը որպես համանախագահի, որը մասնակցում է Մինսկի խմբի աշխատանքներին։

«Չնայած որևէ արմատական տեղաշարժեր չկան, բայց կարող եմ հաստատել, որ լավատեսություն մնում է»,- նշել է նա։

https://armenpress.am/arm/news/1017476.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here