Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող
6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության,
մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական
հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է
աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից
ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային
քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես
նաև վերահսկման գործընթացին:
Աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք
խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան
(«Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան
(«Լուսավոր Հայաստան»):
Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ