ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏՈՒՀԻ ԵՒ ԿԱՆԹԵՂԻ ԽՄԲԱԿԻՑ՝ ԵԼԵՆԱ ՍԱՅԱԴԵԱՆԻ ՀԵՏ

0
1515

Տարիներ առաջ երբ տակաւին ԵԼԵՆԱՆ ուսանող էր արուեստի համալսարանը միացաւ Կանթեղին իր հետ ունենալով բաւականին նկարներ: Օրին պատշաճ կերպով ներկայացուցած էինք Ելենան խմբակիցներուն եւ հանրութեան: Այսօր արդէն տարիներ անցած են եւ Ելենան աւարտածէ համալսարանը եւ ստացած է  մագիստրոսի տիտղոսը: Անցեալին ինք ուսանող էր , հիմա ինք կը պատրաստէ ապագայի արուեստագէտ երեխաներ ուսուցանելով իրենց նկարչութեան արուեստի այբուբենը Հայ-Չինական դպրոցէն ներս:

Այսօր լայնատարած կերպով պիտի ծանօթանանք ԵԼԵՆԱՅԻՆ եւ իր կեանքի ճանապարհին արուեստի աշխարհէն ներս:

 Հ-1:

Նախակրթարանի տարիներուն ի՞նչպէս եւ ե՞րբ սկսաւ քու սէրդ նկարչութեան արուեստի հանդէպ: Ո՞վքեր հանդիսացան քու հիմնական քաջալերողներդ:

 Պ-1:

Մեր տանը միշտ  տիրել է արվեստի շունչը, քանի որ հայրս նույնես նկարիչ է։ Նկարելու ձիրքը ժառանգել եմ նրանից։

Փոքր տարիքից մշտապես եղել եմ հայրիկիս արվեստանոցում ,որը արվեստի մի անեզր աշխարհ էր ինձ համար։

 Հ-2:

Երկրորդականի հանգրուանին ի՞նչ փոխուեցաւ Ելենայի արուեստի աշխարհին մէջ: Եթէ կան պատճառներ հաճիս նշէ մեզի:

 Պ-2:

Երբ 7 տարեկան էի, մեր դպրոց եկան «Մանրանկարչության արվեստի կենտրոն»֊ի / ՄԱԿ/  աշխատակիցները և ներկայացրին իրենց կենտրոնը, գործունեությունը։ Դա ինձ շատ հետաքրքրեց և այդ   մասին ասացի ծնողներիս ու  նրանց հետ միասին  այցելեցինք այդ կենտրոն։ Ընդունվելով այդ կենտրոն՝ սկսվեց իմ ստեղծագործական ճանապարհը դեպի արվեստի անսահմանափակ աշխարհ, որը լի է անակնկալներով և անսպասելի միջադեպերով։

 Հ-3:

Ե՞րբ ուղղութիւնդ ճշդեցիր դէպի մասնագիտութիւն եւ առաջին մուտքդ ի՞նչպէս եղաւ եւ ո՞ւր: 

 Պ-3:

 Նկարչական խմբակ հաճախելու տարիներին ես զգացի, որ պետք է  զարգացնեմ իմ նկարչական տաղանդը, դառնամ պրոֆեսիոնալ նկարչուհի՝  ստանալով բարձրագույն կրթություն այդ ոլորտում։

 Հ-4:

Ի՞նչպէս ընթացան սկզբնական տարիներդ համալսարանէն ներս, ի՞նչպիսի փոփոխութիւն կրեց մտածելակերպդ հանդէպ արուեստին:

 Պ-4:

Երբ ընդունվեցի Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ես հասկացա, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, որ պետք է շարունակեմ նկարչի աշխատանքը և ամրապնդեմ նկարչության և մանկավարժության մեջ առկա կապը՝ փոխանցելով իմ գիտելիքները ապագա  սերնդին։

 Հ-5:

Վստահ ենք որ արուեստին հետ զուգահեռ ուսանեցար մանկավարժութիւն, ի՞նչու եւ ի՞նչ էր նպատակդ այդպիսի ընտրութեան:

 Պ-5:

Ինչպես նշեցի նախորդ հարցում, իմ նպատակը համալսարանում հետևյալ կերպ ձևակերպվեց՝ դառնալ նկարիչ֊մանկավարժ, ով ոչ միայն կզբաղվեր արվեստով իր փոքրիկ անկյունում, այլ եղած գիտելիքներս կհանձնեմ ապագա սերնդին, որը աստվածահաճո աշխատանք է։

 Հ-6:

Համալսարանական շրջանին, որոնք իրենց ներդրումը ունեցան քու դէպի արուեստի յառաջ գնացքին եւ որոշումին թէ որ մէկ մասնագիտութիւնը կը պատկանի քեզի եւ պէտքէ այդ ուղղութեամբ աշխատիս:

 Պ-6:

Համալսարանում ուսանելու տարիներին ավելի ամրապնդվեց իմ որոշումը և ընդլայնվեց։

 Հ-7:

Ե՞րբ Հայեացքդ դէպի մագիստրոս ուղղեցիր եւ ի՞նչու.

 Պ-7:

Ես զգացի, որ ինձ անհրաժեշտ է մագիստրոսի կրթությունը՝ ավելի բարձր որակավորմամբ մասնագետ դառնալու համար։

 Հ-8:Ներկայ հանգրուանի աշխատանքիդ մասին կը փափաքինք որ խօսիս եւ լուսաբանես մեզի: Ինչ որ նկատեցինք երեխաներու հետ կը գործակցիս եւ շատ հոգատար ես իրենց նկատմամբ: Իրենց եւ ուսուցման կեդրոնի մասին երանի ամփոփ կերպով լուսաբանես մեզի:

 Պ-8:

Մագիստրոսական կրթության երկրորդ տարում սկսեցի աշխատել «Հայ֊չինական բարեկամության դպրոց» հիմնադրամում՝ որպես կերպարվեստի ուսուցչուհի՝  համատեղելով ուսմանս հետ։ Աշխատանքը դպրոցում ինձ բավականաչափ օգնել է մագիստրոսական թեզի հետազոտական աշխատանքնեում, այսինքն՝ կարող եմ փաստել, որ դպրոցում աշխատանքս  նպաստել է կրթությանս բարելավմանը, կապ է ստեղծել գիտելիքներիս, կարողություններիս և հմտություններից միջև, տեսական և գործանական գիտելիքներս կապվել են  իրար հետ։

  ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ՍԻՐԵԼԻ ԵՒ ՅԱՐԳԵԼԻ ԵԼԵՆԱՅԻՆ, ԱՅՍ ԱՌԻԹԸ ԸՆԾԱՅԵԼՈՒԹ ԿԱՆԹԵՂԻՆ:

Ի ՍՐՏԷ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆ ԿԸ ՄԱՂԹԵՆՔ ՔԵԶԻ:

 Հարցազրոյցը հեռակայ կերպով վարեց՝

ԱԲԻԿ ԱԲՐԱԿԱՄ ԳԱՆՏԻԼԵԱՆ

 Գանատա, 28 Մայիս 2020

 

**

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here