Այվազովսքիի Մէկ Կտաւը Վաճառուեցաւ 2․3 Միլիոն Անգլիական Փաունտի

0
428

ՓԱՐԻԶ, «Նոր Յառաջ»․- Աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսքիի 1845-ին ստեղծագործած «Նափոլիի Ծոցը» կտաւը Լոնտոնի «Սոթըպիզ» աճուրդի տան մէջ վաճառուեցաւ մրցանշային գինով՝ 2,3 միլիոն անգլիական փաունտով: Կտաւը նախապէս գնահատուած էր մինչեւ 1,2 միլիոն փաունտ, այսինքն՝ վաճառուած է կրկնապատիկ գինով:

Աճուրդին ընթացքին 435 հազար փաունտ արժեգինով վաճառուեցաւ նաեւ Այվազովսքիի «Լուսնեակ Գիշերով Անցնող Նաւը» կտաւը, որ նախապէս գնահատուած էր 150-200 հազար փաունտով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here