«Բարգավաճ Հայաստանը» ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան

0
140

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե որքանով է իրավաչափ արտակարգ դրության օրերին հավաքների կազմակերպման արգելք սահմանելու մասին կառավարության որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Անհրաժեշտ չափով պատգամավորների ստորագրություններ հավաքելուց հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը»,- ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ իրենց խմբակցության պատգամավորների ձայները բավարար չեն ՍԴ դիմելու  համար, ուստի ստորագրություններ հավաքելու հարցում դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամանակ հավաքներ անցկացնելը և դրանց մասնակցելն արգելված է:

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

https://armenpress.am/arm/news/1018716.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here