Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց. այն տեղի կունենա վաղը

0
187

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, հետաձգվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց խնդրանքով է նիստը հետաձգվել։

«Ժամանակ ենք խնդրել քրեական գործին ծանոթանալու համար։ Դատական նիստը կշարունակվի վաղը 16:30-ին։ Գործի նյութերից որևէ տվյալ չունենք, որպեսզի մանրամասներ հայտնենք»,- ասաց Սարգսյանը։

Գագիկ Ծառուկյանը դատարանի շենքից դուրս եկավ և հեռացավ՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։

 

https://armenpress.am/arm/news/1018804.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here