Ես խոսքի տեր մարդ եմ․ Քոչարյանը պատասխանեց դատավորին հետաքրքրող հարցին

0
157

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանը դատական նիստի ընթացքում իրեն հետաքրքող մի քանի հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին՝ կապված նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդության հետ։

Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կարո՞ղ են ազդել պատ շաճ վարքագծի վրա։

Դատավորը նշեց, որ իր համար կարևոր է հասկանալ, թե Քոչարյանի և երաշխավորողների միջև հարաբերություններն այնպիսի՞ն են, որ ՀՀ երկրորդ նախագահը հաշվի կառնի նրանց կարծիքը կամ նրանց երաշխավոր լինելու հանգամանքը։

Քոչարյանը ասաց, որ նրանց միջև տասնամյակների հարաբերություններ են ձևավորված և պահպանվել են մինչև կալանավորումը, ուստի անտարբեր չի նրանց կարծիքի նկատմամբ։

«Ինձ համար մեծ պատասխանատվություն է, թե ինչ վարքագիծ կդրսևորեմ և ինչպիսի հանրային արձագանք դա կունենա»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ թե աջակիցների, թե այն մարդկանց կողմից, ովքեր իրեն չեն ընդունում, կա ձևավորված մի կարծիք, որ ինքը խոսքի տեր մարդ է և երբեք պատասխնատվությունից չի խուսափել։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

https://armenpress.am/arm/news/1018721.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here