Քոչարյանը լքեց Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով

0
172

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հունիսի 17-ին Վերաքննիչ դատարանում միջնորդեց, որպեսզի Քոչարյանը լքի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով։

«Քոչարյանը ցանկանում է լքել նիստերի դահլիճը զուտ իր առողջական վիճակից ելնելով։ Ավելորդ անգամ իր առողջությունը վտանգի տակ չդնելու համար։ Կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Ալումյանը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց միջնորդությունը և Քոչարյանը Քրեակատարողական աշխատակիցների ուղեկցությամբ լքեց նիստերի դահլիճը։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

https://armenpress.am/arm/news/1018726.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here