Քիչ առաջ գործընկերներիս՝ Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Հովհաննես
Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի և Ծովինար Վարդանյանի հետ միասին
շրջանառության մեջ դրեցինք «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին»
մայր օրենքի նախագիծը:
Հուսով ենք՝ մեր նախաձեռնությունը կկանոնակարգի նվիրաբերությունների և
անհատույց այլ միջոցների ներգրավման հարցերը և կդնի դրանց կառավարման
ինստիտուցիոնալ հիմքերը: Նման ֆոնդերի կարգավորման պահանջը հասունացել էր
վաղուց, և ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոնդերը զգալիորեն նպաստում են
ուսումնական հաստատությունների, թանգարանների, գրադարանների, մարզական և
այլ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովմանը:
Օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ էնդաումենթներն ամենամեծ տարածումն են գտել
բարձրագույն կրթության համակարգում, Հարվարդի համալսարանի էնդաումենթը 2017
թվականին կազմել է 37 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կրթական հաստատությունների
կողմից հավաքագրված էնդաումենթների ընդանուր ծավալը կազմել է շուրջ 600
մլրդ ԱՄՆ դոլար: Մեր կողմից շրջանառության մեջ դրված նախագծով ակնկալում
ենք կանոնակարգել՝
1) Էնդաումենթի ձևավորման, համալրման և կառավարման կարգը,
2) Էնդաումենթի կազմակերպա-իրավական տեսակը և իրավական վիճակի
առանձնահատկություները,
3) Էնդաումենթից ստացված եկամուտները տնօրինելու կարգը,
4) Էնդաումնեթին միջոցներ տրամադրող անձինք և նրանց իրավասությունները,
5) Էնդաումենթների գործունեությունը խթանելու նպատակով հարկային
արտոնությունների կիրառումը,
6) Էնդաումենթների գործունեության նկատմամբ վերահսկողությունը:
—
Լավագույն բարեմաղթանքներով
Best regards
С уважением
Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ