իշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը. ՌԴ նախագահ

0
504

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը: Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ», – ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ:

ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում նրանք պայքարել են և  աշխատել քաջության ու միասնության օրենքների համաձայն:

https://armenpress.am/arm/news/1019468.html

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here